top of page
Fairmont-Residences-Solara-Tower-7-scaled.webp

Սահմանելով շքեղ կյանքի նոր չափանիշները

Ձեր վստահելի ուղեկիցը ԱՄԷ-ի ամենահեղինակավոր և բարձրակարգ անշարժ գույքի աշխարհում

Մենք աշխատում ենք ԱՄԷ-ի լավագույն կառուցապատողների հետ

Բացահայտեք ձեր երազանքի տունը 8HAUS-ի հետ
Բացահայտեք ԱՄԷ-ի էքսկլյուզիվ անշարժ գույքը
IMG_0999.JPG

8HAUS-Ի ՄԱՍԻՆ

8HAUS — Որտեղ շքեղությունը

գտնում է իր հասցեն

8HAUS-ում մենք հավատում ենք, որ անշարժ գույքը ավելին է քան պարզապես սեփականություն,

դա արվեստ է ,որ ձևավորում է մեր ապագայի...

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ

Բացահայտեք լավագույն ներդրումային տարածաշրջանները ԱՄԷ-ում

Ներդրումային բացառիկ հնարավորությունները ԱՄԷ-ի շուկայում

Առաջնային շուկա

01

6-12%

Ներդրումային միջին
եկամտաբերություն

02

2–7 տարի

Անտոկոս վճարման պլան

03

5–20%

Սկզբնական վճար

04

0% ՀԱՐԿ

Բնակարանների ձեռք բերման կամ վաճառքհի համար

05

0%

Գործակալական միջնորդավճար

Արագ խորհրդատվություն

Լրացրեք հայտը և մեր գործակալը սեղմ ժամկետում կապ կհաստատի ձեր հետ։

Կամ անմիջապես կապ հաստատեք մեզ հետ

ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԱՄԷ-Ն

Ներդրումային ուղղություննեը ԱՄԷ-ում

Image by Fadi Al Shami

Դուբայ

Համշխարհային մակարդակի շքեղ անշարժ գույքի կենտրոն՝ բարձր լիկվիդայնությամբ

Դուբայը շարունակում է մնալ աշխարհի ամենակայուն և ամենաարագ զարգացող անշարժ գույքի շուկաներից մեկը՝ ձևավորված միջազգային պահանջարկի, յուրահատուկ ճարտարապետության և ներդրողներին տրամադրվող պետական արտոնությունների շնորհիվ։


Էմիրությունն առաջարկում է բարձրարժեք հնարավորություններ՝ ultra-luxury բնակարաններից և առանձնատներից մինչև ափամերձ ռեզիդենցիաներ ու բարձր եկամտաբերությամբ ընթացիկ նախագծեր։

Գլխավոր ներդրումային ցուցանիշներ

  • 559 մլրդ AED անշարժ գույքի վաճառք 2025-ին — շուկայի պատմական ռեկորդ

  • 15% տարեկան աճ առանձնատների գներում

  • Ուժեղ ընթացիկ նախագծերի սեգմենտ՝ բարձր ROI-ի ներուժով

  • Միջազգային ներդրողների կենտրոն՝ թափանցիկ և վստահելի իրավական միջավայրով

  • Պրեմիում շրջաններ․ Palm Jumeirah, Downtown, Dubai Hills, Business Bay, Dubai Marina

Ինչու ընտրել Դուբայը

Զրոյական անշարժ գույքի հարկը, բարձր վարձակալական եկամտաբերությունը, միջազգային կապակցվածությունը և շքեղ թաղամասերի շարունակական զարգացումը Դուբայը դարձնում են ներդրողների համար Nº1 ընտրություն, երբ խոսքը վերաբերում է եկամտաբեր և բարձր կարգի անշարժ գույքին։

Image by David Rodrigo

Աբու Դաբի

Աբու Դաբին որպես անվտանգ և կայուն ներդրումային ուղղություն․

Աբու Դաբին առաջարկում է անվտանգ, բարձր արդյունավետությամբ անշարժ գույքի շուկա, որը հենված է ուժեղ կառավարման, երկարաժամկետ զարգացման ռազմավարությունների և կայուն տնտեսական հիմքերի վրա։
Շուկան շարունակում է ներգրավել միջազգային ներդրողներին, ովքեր փնտրում են բարձրակարգ գույք՝ վստահելի գնաճով և մրցունակ վարձակալական եկամտաբերությամբ։

Գլխավոր ներդրումային ցուցանիշներ

  • 94 մլրդ AED անշարժ գույքի գործարքներ 2025-ի առաջին 9 ամիսներին (+43% տարեկան աճ)

  • 35% աճ արտասահմանյան ներդրողների ներգրավվածության մեջ

  • Բարձր պահանջարկ՝ Saadiyat, Yas Island և Al Reem պրեմիում թաղամասերում

  • Աճի հիմնական շարժիչներ՝ բարձր դասի առանձնատներ, բրենդավորված ռեզիդենցիաներ և ափամերձ նախագծեր

  • Կայուն վարձակալական եկամտաբերություն՝ արտագնա բնակչության անընդհատ աճի շնորհիվ

Ինչու ընտրել Աբու Դաբին

Համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքները, մշակութային թաղամասերի զարգացումը և կառավարական ծրագրերը՝ ուղղված կայուն տնտեսական աճին, Աբու Դաբին դարձնում են բարձրակարգ կենսամակարդակ և երկարաժամկետ ներդրումային անվտանգություն ապահովող լավագույն ուղղություններից մեկը։

Image by Pranav Madhu

Ռաս-Ալ-Խայմա

ԱՄԷ ամենաարագ զարգացող պրեմիում շուկան

RAK-ը արագ վերածվում է շքեղ անշարժ գույքի նոր կիզակետի՝ շնորհիվ զբոսաշրջության մեծածավալ աճի, ափամերձ մասշտաբային մեգանախագծերի և ավելի մատչելի գների՝ համեմատած Դուբայի հետ։
Ներդրողները այստեղ ստանում են վաղ փուլում մուտք գործելու առավելություն՝ բարձր արժեքի աճի ներուժով։

Գլխավոր ներդրումային ցուցանիշներ

  • 13–15% աճ բնակարանային գներում 2025-ին

  • 2.4 մլրդ AED ընթացիկ նախագծերի վաճառք 2025-ի առաջին եռամսյակում

  • Արագ զարգացող շքեղ գոտիներ․ Al Marjan Island, Mina Al Arab

  • Բարձր պահանջարկ՝ ափամերձ առանձնատների և բրենդավորված ռեզիդենցիաների նկատմամբ

  • Գրավիչ վարձակալական եկամտաբերություն՝ ինչպես բնակարանային, այնպես էլ կոմերցիոն սեգմենտներում

Ինչու ընտրել RAK

Աճող եկամտաբերություն, կենսամակարդակի բարձր արժեք և նվազ մուտքային գին փնտրող ներդրողների համար RAK-ը առաջարկում է հնարավորությունների և հանգստության իդեալական համադրություն։
 

Waterfront Urban Scene

Ում-Ալ-Քուվեյն

Ուղղություն՝ բարձր զարգացման ներուժով

UAQ-ը ԱՄԷ համեմատաբար ամենացածր արժեքով, բայց խոստումնալից հնարավորություններից մեկն է․ խաղաղ, ափամերձ էմիրություն՝ արագ աճող պահանջարկով առանձնատների, հողամասերի և ծովեզրյա գույքի նկատմամբ։
Այն առաջարկում է մատչելի շքեղության մեկնարկային շեմ՝ կայուն արժեքային աճի հեռանկարով։

Գլխավոր ներդրումային ցուցանիշներ

  • 2020-ից ի վեր՝ գների շարունակական աճ բոլոր բնակարանային սեգմենտներում

  • Աճող հետաքրքրություն՝ ափամերձ առանձնատների և հողամասերի նկատմամբ

  • Զգալիորեն ավելի մատչելի գնային շեմ՝ համեմատած խոշոր էմիրությունների հետ

  • Զարգացող ենթակառուցվածք և նոր ափամերձ նախագծեր

Ինչու ընտրել UAQ

Հանգստություն, բացառիկություն և երկարաժամկետ աճ փնտրող ներդրողների համար UAQ-ը ներկայացնում է հավասարակշռված և գրավիչ ուղղություն։
Քանի որ քաղաքաշինությունը զարգանում է և շքեղ նախագծերը ընդլայնվում, էմիրությունն իր ձևով դառնում է բուտիկ հանգույց՝ պրեմիում գնորդների համար։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բացահայտելով անշարժ գույքի զարգացող աշխարհը

No posts published in this language yet
Once posts are published, you’ll see them here.

Բացահայտենք միասին բացառիկ անշարժ գույքի առաջարկները

image 9.png
image 33-1.png
03-dubai-burj-azizi_edited.jpg
bottom of page